ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, ասել է. «Մեր հարևան Թուրքիայի հետ համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի, մշտական կապի մեջ ենք նախագահ Էրդողանի հետ»: Ըստ Պուտինի՝ Մոսկվան և Անկարան կյանքի են կոչում այնպիսի կարևորագույն և խոշոր նախագծեր, ինչպիսիք են «Աքույու» ատոմային էլեկտրակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը: Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան այլ հետաքրքիր համատեղ նախաձեռնություններ ունեն: