«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ծառայություններ մատուցող 7 ընկերություններ «գեոպորտալ» ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի հետ

Ծառայություններ մատուցող 7 ընկերություններ «գեոպորտալ» ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի հետ
04.07.2019 | 00:49

Հայաստանում հանրային ծառայություններ մատուցող 7 ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» «ՅՈՒՔՈՄ», «ՄՏՍ Հայաստան», «Ռոստելեկոմ» և «Վեոլիա ջուր», Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, որով ենթակառուցվածքների համընդհանուր միասնական տվյալների բազա կստեղծվի։ Չի բացառվում, որ համաձայնագրին շուտով միանա նաև «Բիլայնը»։


Այս համագործակցությունը նշանակում է՝ Կադաստրի կոմիտեն ստեղծում է թվային հարթակ՝ քարտեզներով, որոնցում յուրաքանչյուր ընկերություն տեղադրում ու անընդհատ թարմացնում է իր ենթակառուցվածքների (ջրի կամ գազի խողովակների, դիտահորերի, կապուղիների էլեկտրասյուների…) տվյալները՝ Կադաստրի կոմիտեի մշակած միասնական ստանդարտներով։ Անընդհատ ճշգրտվող ու թարմացվող այդ տվյալների հասանելիությունը կխթանի ոչ միայն այս ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը, այլև երկրի տնտեսությունը, մասնավոր անձանց անհատական նախաձեռնությունները։ «Եթե այս պահին չեք պատկերացնում, որ համաձայնագիրը ստորագրող յուրաքանչյուրս այս տեղեկատվության շահառուն ենք, շատ շուտով կզգաք, խոստանում ենք,- փաստաթուղթը ստորագրելիս ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: -«Գազպրոմն», օրինակ, ասում էր, որ նախկինում քարտեզների համար վճարում էր, հիմա ոչ միայն չեք վճարի, այլև ինքներդ ձեր «բաժնում» քարտեզի վրա կտեղադրեք ձեր ենթակառուցվածքների տվյալները՚։ Կոմիտեում այս համագործակցությունը համակարգում է գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ