Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին հանդիպել է ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամների հետ՝ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ: Արմեն Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ։