Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմի ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել: Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Սուզանավի վթարի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: