«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դատավորի վարքագիծը թույլ է տալիս վերահաստատել Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու պնդումները

Դատավորի վարքագիծը թույլ է տալիս վերահաստատել Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու պնդումները
04.07.2019 | 13:09

2008-ի իրադարձությունների գործով առանցքային մեղադրյալ, երկրորդ նախագահի պաշտպանները երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները կայացվել են կոպիտ խախտումներով, և դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը թույլ է տալիս վերահաստատել Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու իրենց պնդումները։

Փաստաբանները հիշեցնում են, որ Արմեն Դանիելյանը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ իրենց դիրքորոշումը չլսեց։ Փաստաբան Արամ Օրբելյանը վկայակոչեց միջազգային փաստաթղթերը։ «Հաշվի առնելով, որ այս որոշումներում ուղղակիորեն հակասում են նախկինում առկա դատական պրակտիկային, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ-ի բանաձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքը։ Այսինքն տեսնում ենք, որ ակնհայտորեն ոչ արդար, արդար նկատի ունենք արդար դատաքննության իմաստով, դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունները», - նշեց Օրբելյանը։
Քոչարյանի պաշտպանները հավելեցին՝ հենց առաջին ատյանի դատարանը վերսկսի գործը, միջնորդելու են փոփոխել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել նրան։ Օրբելյանը կրկին պնդեց՝ վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը, թեև բողոքարկման ենթակա չէ։ Խոսքը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման մասին է, որով մայիսի 20-ին կասեցվեց քրեական գործի վարույթը և ուղարկվեց Սահմանադրական դատարան:


«Առնվազն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի այլ գործով որոշման հետ ուղղակի հակասություն, այսինքն, երբ որ վճռաբեկ դատարանը քննելով մեկ այլ գործով վերաքննիչ բողոք դատավարական այս փուլում, ուղղակիորեն նախատեսել է՝ ինչին վերաքննիչ դատարանը իրավունք չունի անդրադառնալ, քանի որ նման անդրադարձը կխաթարի առաջին ատյանի դատարանի որոշում կայացնելու ունակությունը, անկախությունը և կհամարվի անհարկի միջամտություն առաջին ատյանի դատարանում գործի քննությանը», - ընդգծեց Օրբելյանը։


Հուլիսի 25-ից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Քոչարյանի փաստաբանները մտահոգված են, որ վերաքննիչ քրեական դատարանը գործի նյութերը առաջին ատյանի դատարան հետ չի ուղարկել։ Օրբելյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմն է իրենց այդ մասին փոխանցել։ Ըստ Քոչարյանի պաշտպանի, վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի աշխատակազմն էլ հավելել է, որ գործը առաջին ատյանի դատարան չեն ուղարկի՝ մինչև չլրանա վճռաբեկ դատարան բողոքարկելու ժամկետը։ Փաստաբանները դեռ աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:


«Վերաքննիչ դատարանն ասում է՝ մի հատ տեսնեմ վճռաբեկ դիմում եք, թե չէ, որ դիմեք, ես կուղարկեմ վճռաբեկ, չեմ ուղարկի առաջին ատյան։ Մենք ասում ենք շատ պարզ բան. վերաքննիչ դատարանի որոշումը ուժի մեջ է, վերաքննիչ դատարանի որոշումը ասում է, որ առաջին ատյանի դատարանը պետք է գործը շարունակի ընդհատման պահից կամ այն պահից, երբ որ կասեցրել է և որոշումը վերացվել է, դրանից հետո անցել է մեկ օր և որոշում չկա։ Ո՞ր դատարանն է՝ առաջին, վերաքննիչ, վճռաբեկ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն է, Սյունիքի դատարանն է, կարևոր չի, կա խնդիր, որ գործը պետք է շարունակվի այնտեղից, որտեղից չի շարունակվել և այդ չի շարունակվում», - ասաց Օրբելյանը։

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ