«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՊՆ- ում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել և, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, և, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաև ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ և անսպասելի նշանակումներ են լինելու: Եվ ուշագրավն այն, որ այս փոփոխությունների ֆոնին պաշտոնից ազատել են ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան ազատել են տարիքի պատճառով, տեղեկություններ կան, որ ՊՆ-ում սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսել: Հենրիկ Մուրադյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2013-ի հունիսի 10-ին և պարկեշտ զինվորականի համարում ուներ»: