««Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում անցումային արդարադատության հետ կապված օրենսդրական փաթեթը շուտ հանրայնացնել, անընդհատ ձգձգում են ու փորձում թեման թեժ պահել՝ տարբեր փորձագետների միջոցով քննարկումներով ու տարբեր թեզեր շրջանառելով: Թերթի՝ կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս փաթեթի մի տարբերակ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա դժգոհել է՝ ասելով, թե կարգավորումներն ու գործիքակազմը շատ մեղմ են, ու զայրացել, թե՝ «դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել»: Իշխանության ներսում մոտեցում կա՝ անցումային արդարադատության և վեթինգի գործընթացը բավականին կոշտ իրականացնելու առումով»,-գրում է թերթը: