«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալիևը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թրամփի օգնությունն ստանալու հույս է հայտնել

Ալիևը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թրամփի օգնությունն ստանալու հույս է հայտնել
04.07.2019 | 13:28

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշել է, որ դեռևս չլուծված Ղարաբաղյան հիմնախնդիրը «մեծ, ցավոտ հարց» է Ադրբեջանի ժողովրդի համար, գրում է haqqin.az-ը: Ուղերձի տեքստում Ալիևն ընդգծել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը և դրան հարող 7 շրջանները «վաղեմի ադրբեջանական հողեր» են:


«Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և արդար ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջների հիմքով, որոնք սահմանվել են Հելսինկյան եզրափակիչ ակտով՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիևը: Նա նշել է, որ Ադրբեջանն այդ հարցում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անձամբ Թրամփի կողմից հետևողական և վճռական դիրքորոշման հույս ունի:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ