«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեծ հայրենականի վետերանների պատվովճարը կավելանա

Մեծ հայրենականի վետերանների պատվովճարը կավելանա
04.07.2019 | 23:53

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու, նրանց բարեկեցությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը որոշել է 50 000 դրամով ավելացնել պատվովճարի չափը: Կառավարության սահմանած կարգով վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար, որի չափը 2015 թվականի մայիս 1-ից սահմանվել է 50 000 դրամ: 2019-ի պետբյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 200 000 դրամ՝ 397 շահառուի համար: Մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 2019-ի հունվար-մայիսին վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84 607 000դրամ, հունիսի ծախսը կանխատեսվում է 15 միլիոն դրամ։ 2019-ի հունվար-հունիսի պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է 100 միլիոն դրամ։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50000 դրամով։ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կկազմի 100 000 դրամ:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ