«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆրանցիսկոս պապն այսօր երրորդ անգամ ընդունեց Պուտինին

Ֆրանցիսկոս պապն այսօր երրորդ անգամ ընդունեց Պուտինին
04.07.2019 | 23:59

Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երրորդ անգամ Վատիկանում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նա եկել է կես ժամ ուշացումով: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ լրագրողները ներկա չեն եղել Պուտինի և Ֆրանցիսկոս պապի մեկ ժամ տևած զրույցին: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի հակամարտությունները: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ռուսաստանյան հնարավոր այցը «օրակարգում չէ»։


Նախորդ հանդիպումների ընթացքում Հռոմի պապը դեմ է արտահայտվել սիրիական հակամարտության ուժային լուծմանը, նաև կոչ է արել Պուտինին «անկեղծ և մեծ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում»:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ