Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` այսօր Ջիբրալթարում Սիրիա ուղևորվող նավթակրի «ապօրինի» ձերբակալության կապակցությամբ՝ տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն, այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում:
Ջիբրալթարի իշխանությունները ավելի վաղ հայտարարել են, թե ենթադրում են, որ Grace 1 նավթակիրը հում նավթ էր տեղափոխում սիրիական Բանիյասի նավթարդյունաբերական գործարան, որ ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցների կոպիտ խախտում է: Այդ պատժամիջոցների համաձայն, արգելվում է Բաշար Ասադի ռեժիմի հետ նավթի առևտուրը՝ թե ներմուծելը, թե արտահանելը: