«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի ու առաջարկների մասին

Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի ու առաջարկների մասին
05.07.2019 | 00:07

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը քաղաքական անթույլատրելի քայլ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները արգելափակելու հայտարարությունը։ «Այն, որ դա քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր, միանշանակ է, որ դա ճնշում էր դատարանների վրա, միանշանակ է։ Հուսամ, որ նմանատիպ երևույթներ մեզանում այլևս չեն լինի, որովհետև յուրաքանչյուր նման երևույթ անդառնալի հետք է թողնում երկրի վրա», - «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարությունյանը։


Նա մտավախություն ունի, որ նման քայլերը կարող են կրկնվել հաջորդների կողմից՝ նոր տարբերակներով։ «Ես կարծում եմ՝ եթե որևէ մեկը մտահոգ է մեր պետականության զարգացմամբ, պահպանմամբ, նա պետք է դեմ լինի նման մոտեցումներին։ Ցավում եմ, որ որևէ մեկը վարչապետի շրջապատում չգտնվեց, որ նրան ասի՝ եկեք այս քայլից ձեռնպահ մնանք», - ավելացրեց Հարությունյանը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ դատավորները մինչև այժմ նախկին իշխանություններից զանգեր են ստանում, Հարությունյանը դա համարեց Փաշինյանի «հերթական քաղաքական հնարքը»։ «Վարչապետն այդ հերթական քաղաքական հնարքն օգտագործում է ինչ-ինչ բաներ քողարկելու համար, օրինակ՝ դատարանների շրջափակման սխալ քայլն ու դիսկուրսը տանում է այլ ուղղությամբ։ Ես ուղղակի վստահ եմ, որ դատավորներին որևէ մեկը չի զանգում», - հայտարարեց Հարությունյանը։
Մեկնաբանելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, նա ընդգծեց, որ սահմանադրական ճգնաժամ չկա. «Եթե ես հիմա հայտարարեմ՝ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջանա։ Սահմանադրական դատարանի դատավոր Գրիգորյանի կողմից հայտարարածը ոչ միայն ճգնաժամ չի առաջացնում, այլ չի էլ վկայում առկա ճգնաժամի մասին»։


Լրագրողը հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանը նամակ է հղել իշխանության տարբեր ճյուղերին ու առաջարկել իրավիճակից դուրս գալու երեք ելքեր և հետաքրքրվեց՝ ի՞նչ կաներ Դավիթ Հարությունյանը, եթե ինքը գտնվեր օրինակ, գործադիր իշխանությունում, ո՞ր տարբերակը կընտրեր։ «Այն, որ Վահե Գրիգորյանը համարում է, թե կա ճգնաժամ, խոսում է այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորել է յուրաքանչյուրին կարծիքի ազատություն։ Կարելի է պնդել, որ երկրագունդը տափակ է։ Սա ևս կարծիք է, այլ բան է, որ անհեթեթ կարծիք է։ Հիմա, եթե Ձեր հարցադրումը փոքր-ինչ փոխեմ՝ ի՞նչ կանեի ես, եթե ինձ դիմեին մի անհեթեթ առաջարկությամբ՝ ոչինչ, որովհետև անհեթեթության վրա ժամանակ վատնել պետք չէ։ Պարոն Գրիգորյանի գնահատականը անհեթեթություն է և խնդրում եմ այդ մասին ինձ այլևս հարցեր մի տվեք», - ի պատասխան ասաց Հարությունյանը։


Նա հստակեցրեց, որ ինքը պատասխանելիս կիրթ կգտնվեր, անհեթեթության մասին որևէ բան չէր գրի և միայն կնշեր, որ բացարձակապես չի կիսում առաջարկությունն արած անձի մոտեցումները:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ