Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։