Իրանը կարող է ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթաց սկսել, եթե չեղարկվեն Թեհրանի դեմ պատժամիջոցները և եթե երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիից թույլտվություն ստացվի՝ ասել է հետախուզության հարցերով նախարար Մահմուդ Ալավին: Նա հավելել է, որ ամերիկացիներին վախեցնում է Իրանի ռազմական ուժը, և հենց այդ պատճառով էլ նրանք չեղարկել են երկրի դեմ հարձակման որոշումը: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի խոսնակը հավելել է, որ, դուրս գալով միջուկային համաձայնագրից, Թրամփը վնասեց հարցի դիվանագիտական լուծման տարբերակին: