«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյանը հասավ Վիետնամ

Նիկոլ Փաշինյանը հասավ Վիետնամ
05.07.2019 | 13:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը երեկ ուշ երեկոյան վայրէջք կատարեց Հանոյում: Այսօր առավոտից Փաշինանը մասնակցում է արարողակարգային միջոցառումների, նախ ծաղկեպսակ դրեց Զոհված հերոսների հուշարձանին, այցելեց Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարան, Գրականության տաճար, շրջեց մշակութային համալիրի տարածքում: Պաշտոնական հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ Երևանի ժամանակով ժամը 13։00-ին է։ Առանձնազրույցից հետո երկու երկրների առաջնորդները ընդլայնված կազմով բանակցություններ կվարեն, Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ: Երևանն ու Հանոյը ստորագրելու են կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր: Երեկոյան Վիետնամի վարչապետի անունից տրվելու է պաշտոնական ընթրիք: Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները:


Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպելու է Վիետնամի վարչապետի տիկնոջը, այցելելու է արյան փոխներարկման ինստիտուտ:
Վաղը Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու է Վիետնամի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը հանդիպում կունենա նաև տեղացի գործարարների հետ:
Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Հանոյում Հայաստանի դեսպանատուն, այստեղ վարչապետին սպասելու են խորհրդային տարիներին Հայաստանում ուսանած վիետնամցիները, որոնք հիմնել են «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» անվանումով կազմակերպություն: Վիետնամից Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Սինգապուր:


Մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը: Նա դեռևս հավատարմագրերը չի կարողացել հանձնել Վիետնամի իշխանություններին, այսինքն՝ պաշտոնապես Հայաստանը Վիետնամում դեսպան չունի:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ