«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իսրայելում աստվածաշնչյան թեմաներով 1600-տարվա խճանկար է հայտնաբերվել

Իսրայելում աստվածաշնչյան թեմաներով 1600-տարվա խճանկար է հայտնաբերվել
05.07.2019 | 13:57

Իսրայելի հարավում հնագույն Հուքոկ հրեական գյուղի 5-րդ դարի սինագոգում 1600 տարի առաջվա աստվածաշնչյան խճանկար է հայտնաբերվել, որում Հին կտակարանի երկրորդ՝ Ելից գրքից տեսարաններից մեկն է պատկերված:


Հուքոկ հնավայրում արդեն 9-րդ տարին է՝ պեղումներ են իրականացվում: Առաջին խճանկարները հայտնաբերվել են 2012-ին: 2014-2017-ին հնագետները Նոյի տապանը, Կարմիր ծովի բաժանվելը, Բաբելոնի աշտարակը, Հովնան մարգարեին և ձկանը պատկերող և մի շարք այլ հետաքրքրական խճանկարներ էին հայտնաբերել:
Հնագետների խոսքով՝ խճանկարների առատությունն ապացուցում է, որ շրջակա բնակավայրերում հրեաների կյանքը 5-րդ դարում՝ քրիստոնեական կրոնի գերիշխանության շրջանում, ծաղկում է ապրել: «Մեր աշխատանքը լույս է սփռում մի ժամանակաշրջանի վրա, որում հուդայականության վերաբերյալ միակ գրավոր աղբյուրները րաբբիական գրականությունը և վաղ քրիստոնեական գրականության մեջ եղած հղումներն են, հետևաբար հնագիտությունը լրացնում է 4-5-րդ դարերում հուդայականության մասին տեղեկությունները: Այս բացահայտումները ցույց են տալիս, որ այդ կրոնը շարունակել է դինամիկ գոյատևել Երուսաղեմի երկրորդ տաճարի ավիրումից հետո»,- ասել է պեղումների ղեկավար, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնական Ջոդի Մագնեսը:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ