«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռազմական ավիացիայի շքերթ Վաշինգտոնուն

Ռազմական ավիացիայի շքերթ Վաշինգտոնուն
05.07.2019 | 14:03

ԱՄՆ ռազմական ինքնաթիռները և ուղղաթիռները ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ երկնքում օդային ծրագիր են ցուցադրել: Եղանակն անձրևային է եղել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ երկնքում՝ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի վերևում, թռել է նախագահական Air Force One ինքնաթիռը։ Մնացած տեխնիկան ցուցադրվել է Թրամփի ելույթի ընթացքում։


Հավաքվածները տեսել են B-2 Spirit ռմբակոծիչներ, F-22 Raptor, F/A-18E/F Super Hornet և F-35 Lightning կործանիչներ։

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ