Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Որոշում է կայացվել Կրոնական ժողովի ատենապետ ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն քանի որ հուլիսի 4-ին նա ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, ատենապետի պաշտոնը թափուր էր մնացել:
Տեղապաշի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Նրա գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է նախաձեռնող խումբ, որն էլ իրականացնելու է նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները: