«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արամ Սարգսյան. Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա

Արամ Սարգսյան. Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա
06.07.2019 | 00:42

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սահմանադրությունը օրենքների օրենքն է, կոնկրետ տարածքում ու կոնկրետ ժամանակում ապրելու և համագործակցելու համար հանրաքվեով ընդունվող կարգ, որ իմ կարծիքով՝ տոն էլ չէ, որովհետև կարգը ժամանակի մեջ կարող է փոփոխվել։


Ես վստահ եմ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա: Այս Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը, գոյություն չունեցող ու միայն վարչապետի որոշումները հաստատող կառույց է։ Մեզ նման երկրում ու մեր պայմաններում շատ ավելի գործունակ ու շահավետ է լրիվ նախագահական կառավարումը ԱՄՆ օրինակով կամ՝ կիսանախագահականը՝ Ֆրանսիայի օրինակով, քան՝ խորհրդարանականի այս տարբերակը: Տարբերակ, որ այսօրվա դրությամբ լիարժեք հնարավորություն է տվել սուպերվարչապետական համակարգ ունենալուն և կախված է կոնկրետ պահի վարչապետի կամքից, ով անգամ չունի ուղիղ ժողովրդի կողմից ընտրված լինելու առաջնային մանդատ»։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ