ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը խոսել է Լոնդոնում՝ թղթի տեսակավորման աղբարկղերից մեկում հայտնաբերված բրիտանական Փորթոն Դաուն ռազմատեխնիկական գաղտնի լաբորատորիայի փաստաթղթերի մասին:
«Լաբորատորիայի մասին տարօրինակ պատմություններ են շրջանառվում: Անհրաժեշտ է Շերլոքը»,- Թվիթերի իր էջում գրել է Պուշկովը: Փաստաթղթերը վերաբերում են 1980-2017 թվականներին և տվյալներ են պարունակում լաբորատորիայի հսկիչների հանդերձանքի, ոստիկանների պարտականությունների և այլնի մասին: Հնարավոր է եղել բացահայտել հսկիչներից մեկի տան հասցեն, համակարգչային համակարգի գաղտնաբառը: Փորթոն Դաունն աշխարհի ամենագաղտնի լաբորատորիաներից է, որ նախկինում զբաղվում էր քիմիական զենքի ուսումնասիրությամբ, ավելի ուշ՝ բրիտանական թիրախների նկատմամբ օտարերկրյա հարձակումների համար «արդյունավետ հակամիջոցների» մշակմամբ: