«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղի հարցով հույսեր կապել ԱՄՆ-ի հետ

Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղի հարցով հույսեր կապել ԱՄՆ-ի հետ
06.07.2019 | 13:48

Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մեծ հույսեր է տածում ԱՄՆ-ի նկատմամբ՝ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: «Ադրբեջանը մեծ հույսեր է տածում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի նկատմամբ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման համար, ինչը հիմնված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանն ակտիվ համագործակցում են տնտեսական ոլորտում:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ