«Չինաստանը շարունակում է և կշարունակի գնել մեր նավթը: Իհարկե, ծավալները կախված են այդ երկրի իշխանությունների և Նավթի նախարարության պայմանավորվածություններից, սակայն մինչ այժմ նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ բարեկամական է եղել»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նա հավելել է, որ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը տարբերվում է վեցնյակի մյուս 4 երկրներից: Նրա խոսքով՝ միայն այդ երկու երկրներն են իրագործում Իրանի հետ համագործակցությունը, որը նախատեսված է միջուկային գործարքով: