Արցախի Հանրապետության Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 5-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել նրա հետ պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արցախի իշխանական տարբեր թևերի հետ պարբերական շփումները՝ անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանի զարգացումներին վերաբերող հարցեր: