«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Վանեցյանը՝ գեներալ-մայորի կոչում ստանալու մասին

Արթուր Վանեցյանը՝ գեներալ-մայորի կոչում ստանալու մասին
06.07.2019 | 13:54

Պարգևատրվել և ստանալ զինվորական բարձրագույն կոչում Սահմանադրության օրը շատ կարևոր է ու պարտավորեցնող՝ լրագրողների հետ զրույցում գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալուց հետո ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին՝ նախորդ կոչումը ե՞րբ է ստացել և ի՞նչ ճանապարհ է անցել այդ ընթացքում, Վանեցյանը պատասխանեց. «Երեք տարի առաջ եմ գնդապետի կոչում ստացել, երեք տարիների ընթացքում այնքան իրադարձություններ եղան, որ մարդիկ կարող են ծնվել և ապրել մի ամբողջ կյանք, բայց նման իրադարձությունների միջով չանցնեն»: Արթուր Վանեցյանը նշեց, որ գեներալի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն է: «Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, որ այսօր ստացել են այդ զինվորական կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը: Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ ժողովրդին»,- ասաց նա:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ