Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համոզմամբ՝ ԵՄ ընդարձակումը համապատասխանում է դաշինքի ռազմավարական շահերին: Նրա պնդմամբ՝ խոսքը նախևառաջ Արևմտյան Բալկանների պետությունների ԵՄ կազմում ընդգրկման մասին է: Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացած «ԵՄ-Բալկաններ» համաժողովում Անգելա Մերկելը նշել է, որ ԵՄ-ին անդամակցել ցանկացող Բալկանյան պետությունների` Ալբանիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Բոսնիայի, Կոսովոյի և Հյուսիսային Մակեդոնիայի նախապատրաստական փուլն ավելի երկարատև է: «Դա թույլ կտա այդ պետություններին ավելի լավ նախապատրաստվել ԵՄ անդամակցելուն», - ասել է Գերմանիայի կանցլերը: