«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսաստանը հույս ունի ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները

Ռուսաստանը հույս ունի ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները
07.07.2019 | 00:01

Մոսկվան հուսով է Վաշինգտոնի հետ ընդլայնել շփումները՝ ՌԴ աստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: Նա հույս է հայտնել, որ շփումների ընդլայնումը կիրականանա նաև նախարարական մակարդակով:

Բանակցություններից հետո երկրները բազմաթիվ հարցեր պետք է քննարկեն, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել: «Սակայն իրադարձությունների նման զարգացման համար պետք է ստեղծվի «բարենպաստ մթնոլորտ»», - ասել է դեսպանն՝ ընդգծելով. «Ցավոք, այս պահին Կոնգրեսում շարունակում են գերիշխել հակառուսական տրամադրությունները, որոնք կասեցնում են մեր երկրի հարաբերությունները կարգավորելու Դոնալդ Թրամփի փորձերը»։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ