«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵԱՀԿ ԽՎ-ն Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու բանաձև է ընդունել

ԵԱՀԿ ԽՎ-ն Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու բանաձև է ընդունել
07.07.2019 | 13:42

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովը Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Արթուր Գերասիմովն է: «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ևս մեկ անգամ իր հարգանքն է արտահայտում Ուկրաինայի ինքնիշխանության և երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանով տարածքային ամբողջականության նկատմամբ, որը ներառում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, Սևաստոպոլ քաղաքը և ծովային շրջանները»,- ասված է բանաձևի տեքստում:


Վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի շրջափակումը՝ ՌԴ-ին կոչ անելով դուրս բերել ուժերը թերակղզու տարածքից և այն «Ուկրաինայի կառավարության վերահսկողությանը վերադարձնել»: Ռուսական պատվիրակությունը դեմ է բանաձևին:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ