ԱՄՆ-ը Թեհրանին նախազգուշացրել է Իրանի դեմ «սահմանափակ գործողության» հնարավորության մասին՝ հաղորդում է «Ֆարս» գործակալությունը, վկայակոչելով Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալիին: Երբ Իրանիօդուժը ոչնչացրել է ամերիկյան հետախուզական RQ-4 Global Hawk անօդաչու սարքը, Վաշինգտոնը Թեհրանին ուղերձ է հղել դիվանագիտական ուղիներով, որում սահմանափակ գործողության իրականացման մտադրություն է հայտնել: «Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ ցանկացած գործողություն համարում է պատերազմի սկիզբ»,- նշել է Գոլամ Ռեզա Ջալալին: