«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփի վարկանիշը հասել է առավելագույնին

Թրամփի վարկանիշը հասել է առավելագույնին
08.07.2019 | 11:53

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է առավելագույն ցուցանիշի երդմնակալության պահից՝ նրա վարչակազմի հաջողված տնտեսական քաղաքականության շնորհիվ՝ վկայում են կիրակի հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել էր Langer Research Associates սոցիոլոգիական ծառայության կողմից АВС հեռուստաընկերության և The Washington Post պարբերականի պատվերով: Ըստ հարցման արդյունքների, նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս 44 %-ը: 2017 թ.-ի ապրիլին, նույն հարցին դրական գնահատական էին տվել 42 %-ը:
Հետազոտողների գնահատմամբ, Թրամփի վարկանիշի աճը կապված է տնտեսական ոլորտում նրա քաղաքականության հետ, որը հարցվողները հաջողված են համարել՝ դրական է գնահատել հարցվածների 51 %-ը, բացասական՝ 42 %-ը: ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունն արդյունավետ է համարել հարցվածների 40 %-ը, անարդյունավետ՝ 55 %-ը: 37 %-ը գտնում է, որ Կոնգրեսը պետք է սկսի Թրամփի իմպիչմենտի գործընթացը, հակառակ կարծիք ունի 59 %-ը:
Հարցման մասնակիցները պատասխանել են նաև հարցին, թե ում կընտրեին, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր: Առաջարկվել է ընտրություն կատարել Թրամփի և Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մեծ հավանականություն ունեցող 5 թեկնածուներերի միջև: Հնգյակում են փոխնախագահ Ջո Բայդենը, Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի ղեկավար Փիթ Բութեջաջը և Կալիֆոռնիա նահանգի սենատոր Քամալա Հարիսը: Համաձայն հարցման արդյունքների, Թրամփը կպարտվեր նրանցից յուրաքանչյուրին: ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները 2020-ի նոյեմբերի 3-ին են:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ