Ռուսաստանի խորհրդարանի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ պատրաստվում են առաջարկ ներկայացնել, ըստ որի` կքննարկվի վրացական գինիների և ջրի` ՌԴ մատակարարման հարցը:
РИА Новости-ի լրատվական գործակալությունը հայտնում է, որ օրակարգում կլինի նաև Վրաստան դրամական փոխանցումներ անելու հարցը:
«Վրաստանում ռուսաֆոբիայի նշաններ կան, ինչը վտանգ է առաջացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Դումայի խորհրդի նիստի ժամանակ կքննարկենք Վրաստանից հանքային ջրերի, գինու ներմուծման և դեպի Վրաստան դրամական փոխանցումների արգելք սահմանելու հարցը»,- ասել է Նևերովը:
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը, ըստ որի` արգելվելու են Մոսկվա-Թբիլիսի ավիափոխադրումները: Իսկ վրացական Georgian Airways ավիաընկերությունն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտ թռիչքից: