«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բորիս Ջոնսոն. Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին

Բորիս Ջոնսոն. Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին
08.07.2019 | 23:32

«Մեծ Բրիտանիան ի վիճակի կլինի ԵՄ-ից դուրս գալ արդեն հոկտեմբերի 31-ին», - The Telegraph-ին հարցազրույցում հայտարարել է վարչապետի թեկնածու, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:

«Մենք դեռ մարտի 29-ին էինք զգալիորեն պատրաստ Եվրամիությունը լքելուն: Եվ պատրաստ կլինենք նաև հոկտեմբերի 31-ին»՝ նշել է Ջոնսոնը հակադարձելով պնդումները, թե առանց ԵՄ հետ համաձայնագրի Brexit-ը կարող է խիստ վնասակար լինել: «Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե չեն կարող համակերպվել առանց Բրյուսելի հետ համաձայնագրի կնքման իրագործվող Brexit-ի հետ, իրականում ցանկանում են, որ Մեծ Բրիտանիան շարունակի մաս կազմել Եվրամիությանը»՝ ասել է Ջոնսոնը:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ