«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ավարտվեց վարչապետի այցը Սինգապուր

Ավարտվեց վարչապետի այցը Սինգապուր
09.07.2019 | 12:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվեց:
Նրան ընդունեց Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինը: Վարչապետն իր խոսքում շեշտեց, որ էական նախադրյալներ կան թափ հաղորդելու տնտեսական համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի անդամներին: Նա տնտեսական ոլորտի մի քանի հանդիպումներ ունեցավ: Հայաստանի և Սինգապուրի առևտրաշրջանառությունը փոքր է՝ անցած տարի 2.2 միլիոն դոլարի ապրանք, որից 1.5 միլիոն դոլարը Հայաստանի ներմուծումն է, չնչին մի մասն էլ արտահանումը:


Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի հանդիպումների արդյունքով Երևանը և Սինգապուրը ստորագրեցին զբոսաշրջության, կրթության, բնապահպանության ոլորտում համագործակցության հուշագրեր և կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսապես աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի` Սինգապուրի հետ առևտրի ու ներդրումների աճը հնարավոր է զարկ տալ, քանի որ վերջին մեկ տարում Հայաստանում իրականացվել են էական քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում, ներդրողներին պաշտպանելու, արդարադատության հաստատման համար: Փաշինյանի շեշտեց, որ Հայաստանը Սինգապուրի պես բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում է, չունի բնական հարուստ ռեսուրսներ, բայց սինգապուրյան տնտեսական հրաշքը հնարավոր է նաև Հայաստանում, իսկ այժմ պետությունը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի շեմին։


Առավոտյան Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Սինգապուրի բուսաբանական այգում էր, Սինգապուրի ազգային խորհրդանիշ ծաղկի՝ խոլորձի նոր տեսակ անվանակոչվեց Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ անունով:
Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը եղեգնուտում հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը` Աշխեն Հովակիմյանը, հենց նրա պատվին էլ ծաղիկն անվանակոչվել է:
Փաշինյանը մասնակցեց ծաղկի արձանի բացմանը` Սինգապուրի հայկական փողոցում:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ