«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինը գազի սակագնի հարցը իջեցրել է կոմերցիայի մակարդակի

Պուտինը գազի սակագնի հարցը իջեցրել է կոմերցիայի մակարդակի
09.07.2019 | 12:10

«Փաստը» գրում է. «ՀՀ ներմուծվող գազի սակագնի հետ կապված զարգացումները շարունակում են նոր ռևերանսներ ունենալ. գործող իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով քայլեր են ձեռնարկում կանխել կամ գոնե մեղմել գազի գնի սպասվող բարձրացումը, քանի որ դա իրենց իմիջի վրա լուրջ ստվեր է գցելու:


ՀՀ բարձրագույն ղեկավարությունը փորձեր է արել բանակցային եզրեր գտնել ՌԴ ղեկավարության, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նա «գործուղել» է դեպի «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլեր։ Փաստացի, Պուտինը հարցը շատ «քաղաքավարի» «գցել» է իր վրայից՝ իջեցնելով կոմերցիայի մակարդակի։ Գաղտնիք չէ, որ Ալեքսեյ Միլլերը դասական բիզնեսմեն է, և յուրաքանչյուր հարց դիտարկում է՝ առաջնորդվելով առաջին հերթին բիզնես շահերով։ Մնում է հասկանալ, թե գազի գնի հարցով ՌԴ-ն ո՞ր շահով կառաջնորդվի՝ քաղաքակա՞ն, թե՞ բիզնես»:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ