«Փաստը» գրում է. «ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շրջանում դարձել է հանրային քննարկումների, որոշ դեպքերում նաև՝ սուր քննադատության թիրախ, քանի որ հանդիպել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Իշխանություններն իրենց հերթին հետաքրքիր տակտիկա են ընտրել դեսպանի հետ համագործակցության համար: Անցած շաբաթվա սկզբին դեսպանը հանդիպում է ունեցել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ըստ մեր աղբյուրների, հանդիպումը եղել է փակ ձևաչափով: ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեսպանի՝ վերոնշյալ հանդիպումների վերաբերյալ բավականին բացասական դիրքորոշում են ունեցել, իսկ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում»: