Ճապոնիայի կառավարությունն անհնագստություն է հայտնել Իրանի մտադրության հետ կապված՝ սկսել 3,67 տոկոսի մակարդակից բարձր ուրանի հարստացումը, և կոչ է արել անհապաղ վերադառնալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը՝ մամուլի ասուլիսում ասել է կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յասուտոսի Նիսիմուրան:
«Մենք տեղյակ ենք իրանական կողմի հայտարարություններին, որ մեզ լրջորեն անհանգստացնում են։ Մենք կողմ ենք կայունությանը Մերձավոր Արևելքում և կոչ ենք անում Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը և խախտումներ թույլ չտալ», - ընդգծել է նա։
Նիսիմուրան նշել է, որ ճապոնական կողմը հույս ունի, որ առաջիկայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կկարողանա ստուգել՝ Իրանը կատարե՞լ է այն քայլերը, որոնց մասին հայտարարել է անցած հանգստյան օրերին։