«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը
09.07.2019 | 23:43

«Ազատության» տեղեկություններով, 2008-ի Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է 2008-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Գործը քննող ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց տեղեկությունը, Հովսեփյանի փաստաբանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։


2008-ի մարտի 7-ին, Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության առաջնորդները «մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»։ Այդ ժամանակվա գլխավոր դատախազի գնահատմամբ. «Իրականացվել է հոգեբանական դիվերսիա ժողովրդի այն զանգվածի նկատմամբ, որոնք ներկայացել են հանրահավաքին, որոնց վրա հենվելով պիտի որ իրականացնեին ողջ այդ հանցավոր գործունեությունը: Հոգեբանական դիվերսիայի ընթացքում օգտագործել են բոլոր տեսակի հոգեբանական հնարքները: Օգտագործել են բոլոր տեսակի ստի մեխանիզմները: Սուտ, որի վրա կառուցված է եղել հենց այդ նպատակով հոգեբանական զանգվածային հոգեխանգարմունքի վիճակը»:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ