«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանին չարձագանքել ծայրահեղականների սադրանքներին

Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանին չարձագանքել ծայրահեղականների սադրանքներին
09.07.2019 | 23:48

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ՌԴ-ին՝ չարձագանքել վրաց ծայրահեղական ուժերի սադրանքներին: «Կոչ եմ անում Ռուսաստանին չտրվել էսկալացիային: Պարադոքսալ կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի ծայրահեղականների սադրանքներին՝ նպաստելով նրանց կործանարար նպատակների իրագործմանը: Մեր խաղաղ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության կայունությունը պահպանելու միակ ճանապարհն է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ