Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու ցանկությունը և այդ որոշումը ճիշտ է անվանել: «Ռուսաստանի նախագահի որոշումը Վրաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու մասին միանշանակ համարվում է միակ և ճիշտ որոշումը: Այն կարելի է միայն ողջունել»՝ ասել է նա «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Զալկալիանին ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները ուշադիր հետևել են այն հայտարարություններին, որոնք հնչել են Թբիլիսիից ռուսաստանյան իշխանությունների հասցեին՝ բնութագրելով սադրիչ և ուղղված երկկողմ հարաբերությունների վատացմանը: