«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Իմ քայլը» խմբակցությունը Վահե Գրիգորյանի առաջարկների վերաբերյալ դեռ չունի որոշում

«Իմ քայլը» խմբակցությունը Վահե Գրիգորյանի առաջարկների վերաբերյալ դեռ չունի որոշում
10.07.2019 | 00:00

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ նամակում նշված ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկությունների համար հստակ ձևավորված որոշում չունի՝ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում:


«Խմբակցությունն այս պահին չունի որոշում, թե ինչ ճանապարհային քարտեզով ենք շարժվելու, գնալու ենք խմբակցությունների հետ կոնսուլտացիաների, թե այլ ճանապարհով: Մենք, իհարկե, ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում որևէ լուծումով և առաջարկով հանդես գալ»,-ասաց Մակունցը: Նա չբացառեց, որ կընդունեն Վահե Գրիգորյանի առաջարկներից որևէ մեկը, նաև չբացառեց, որ իրենք իրենց լուծումներով, առաջարկով հանդես կգան: Մակունցը շեշտեց, որ նման իրավիճակում շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունեն։ Նա նշեց, երբ իրենց դիրքորոշումը պարզ կլինի, կհանրայնացնեն։ Մակունցը կարևորեց այդ չափազանց էական հարցին հանգուցալուծում գտնելը:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ