«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱԶԿ-ում նոր հրաժարականներ են սպասվում

ԱԶԿ-ում նոր հրաժարականներ են սպասվում
10.07.2019 | 00:04

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու լուրը միջկուսակցական քննարկումների թեմա է դարձել: Ըստ քաղաքական կուլիսային քննարկումների՝ Ալի Բաբաջանի և Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ նոր կուսակցություն հիմնելու հետ կապված իշխող ԱԶԿ-ում նոր հրաժարականներ են սպասվում: Տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը, նախկին փոխվարչապետներ Բեշիր Աթալայն ու Մեհմեթ Շիմշեքը և մի խումբ այլ գործիչներ մոտակա օրերին ներկայացնելու են կուսակցությունը լքելու իրենց դիմումները:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ