«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյանը Մարգոտ Վալստրյոմի հետ քննարկել է հայ-շվեդական օրակարգի հարցեր

Զոհրաբ Մնացականյանը Մարգոտ Վալստրյոմի հետ քննարկել է հայ-շվեդական օրակարգի հարցեր
10.07.2019 | 19:17

Սլովակիայում ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները: Նրանք մտքեր են փոխանակել հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատել երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլերով այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարարները բարձր են գնահատել մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկըրության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։ Մարգոտ Վալստրյոմի խնդրանքով՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ