Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ երդում է տվել նախագահական պալատում՝ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երդում է տվել երկուշաբթի օրը: Երեկոյան նա հայտարարել է նոր կաբինետի կազմը, որտեղ, բացի վարչապետից, մտել է 50 մարդ՝ 18 նախարարներ, նախարարների երկու առաջին տեղակալներ և 30 նախարարների տեղակալներ: