Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Նեյմարը երջանիկ չէ ՊՍԺ-ում

Նեյմարը երջանիկ չէ ՊՍԺ-ում
12.07.2019 | 02:44

Մադրիդի «Ռեալը» վերջնականապես կողմնորոշվել է Նեյմարի տրանսֆերի հարցում:
Իսպանական AS պարբերականի տեղեկացմամբ, «արքայական» ակումբը հետ է կանգնել 27-ամյա բրազիլացուն գնելու մտքից: Իսպանական գրանդի համար նման որոշման պատճառ է դարձել ակումբ թե՛ Էդեն Ազարի ժամանումը, թե՛ Նեյմարի տրանսֆերային բարձր արժեքը: Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի համար տրանսֆերային թիրախ է շարունակում մնալ Կիլիան Մբապեն: Ֆրանսիացուն ձեռք բերելու քայլեր «Ռեալը» կձեռնարկի հաջորդ ամառ:


Հիշեցնենք, որ Նեյմարը երջանիկ չէ ՊՍԺ-ում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Ի միջի այլոց, այդպես էլ չեն դադարում այն լուրերը, համաձայն որոնց, բրազիլացին կարող է վերադառնալ «Բարսելոն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ