911 ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդիից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին քարաթափումից վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ-ի կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.): Վ.Մ.-ն հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վ.Մ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան: