Հուլիսի 16-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: