«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ
16.07.2019 | 20:31

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: Պատճառը Կիպրոսի տնտեսական գոտում գազի անօրինական հորատումն է: Անկարան վաղուց է վիճարկում այդ տարածքի սահմանները: Այժմ այնտեղ գտնվում է թուրքական երկու նավ. ընթանում են հորատման աշխատանքներ: ԵՄ-ում դա վճռականորեն դատապարտում են և որոշում են ընդունել կրճատել Թուրքիային տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալները:
Ըստ «Reuters»-ի՝ պատժամիջոցների հետևանքով կորուստները կկազմեն 150 միլիոն եվրո: Ի պատասխան Անկարան հայտարարել է, որ ավելացնելու է ածխաջրածնի արդյունահանումը Միջերկրականում:


Թուրքիան, չնայած Եվրամիության պատժամիջոցներին, մտադիր է Կիպրոսի շրջանում ակտիվացնել երկրաբանահետախուզական գործունեությունը՝ Հյուսիսային Մակեդոնիայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Եթե դուք նման որոշումներ եք կայացնում Թուրքիայի նկատմամբ, մենք կակտիվացնենք մեր գործունեությունը: Այժմ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում գտնվող երեք նավերին կմիանա նաև չորրորդը»,- հայտնել է նա: Չավուշօղլուն վստահեցրել է, որ Եվրամիությունում «գիտեն իրենց ընդունած որոշումների իրականացման անհնարինության մասին»: Նա կոչ է արել «լուրջ չընդունել ԵՄ-ի որոշումները, քանի որ դրանք ընդունվել են Կիպրոսի հունական համայնքի բավարարման համար»:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ