Պահպանողականների առաջնորդ ընտրված Բորիս Ջոնսոնը, որ ստանձնելու է Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ներկուսակցական ընտրության արդյունքները հրապարակվելուն պես հանդես է եկել կարճ ուղերձով՝ հայտարարելով որ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից:
«Իրականացնել բրեկզիտը, միավորել երկիրը, հաղթել Ջերեմի Քորբինին»,- իր ելույթում հայտարարել է Բորիս Ջոնսոնը: Նա կոշտ բրեկզիտի կողմակից է և ավելի վաղ բազմիցս ասել է, որ ԵՄ-ից կարելի է անջատվել նաև առանց համաձայնությունների: