Պարսից ծոցի պաշտպանության նպատակով միջազգային կոալիցիայի ստեղծումը կխախտի տարածաշրջանի անվտանգությունը՝ ասել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: «Տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չկա: Նրանք, ովքեր ձգտում են դա անել՝ դուրս գալով սեփական տարածաշրջանի սահմաններից, տարածաշրջանի անպաշտպանությունից բացի ոչինչ չեն ստեղծում»,-ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ կառավարության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հորմուզի նեղուցում պարեկության համար կոալիցիա ստեղծել: Պոմպեոն այդ միջոցառումը «սանձահարման գործողություն» էր անվանել: