Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Երևան հասավ քաղաքապետարանի ձեռք բերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ Սանիթեքը պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ»,- գրել է Կուբատյանը։