«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բալթիկ ծովում 500 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել

Բալթիկ ծովում 500 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել
24.07.2019 | 13:29

Բալթիկ ծովում՝ Շվեդիայի ափերից 24 ծովային մղոն հեռավորության վրա, 500 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել, որ իդեալական է պահպանվել, գրում է Daily Mail-ը: Նավի ուսումնասիրման վրա գիտնականների միջազգային թիմ է աշխատում: Նավը, հավանաբար, կառուցվել է 15-րդ դարի վերջին կամ 16-րդ դարի սկզբին: Նավակայմերը, թնդանոթները ու սարքավորումների մի մասը պահպանվել են՝ պայմանավորված ծովի սառը ջրերում թթվածնի բացակայությամբ, որ վանում է ծովային կենդանիներին նավի մնացորդները ոչնչացնելուց:
Նավի անունն ու ծագումը հայտնի չեն: Գիտնականները գտնում են, որ նավի կառուցումը համընկնում է Քրիստափոր Կոլումբոսի և Լեոնարդո դա Վինչիի ժամանակներին: Սա Բալթիկ ծովում խորտակված՝ ամենահին նավն է, ինչու է խորտակվել և թե ինչ է պատահել անձնակազմի հետ, հնարավոր կլինի պարզել ուսումնասիրություններից հետո:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ